ՀայաստանՄշակույթ

Զվարթնոցում վաղ միջնադարյան պարիսպ են հայտնաբերել

Հայ-լեհական արշավախումբը պեղումներ է սկսել Զվարթնոց տաճարի տարածքում, որոնք դադարել էին ավելի քան 30 տարի առաջ։ Պեղումների ընթացքում սումնասիրվել են Զվարթնոցի շրջակայքը։ Արշավախումբը գտել է մի պատ՝ մոտ 5 մ հաստությամբ, որը ամենայն հավանականությամբ, վերաբերում է վաղ միջնադարին։ Սեբեոս պատմիչն անգամ անդրդադարձել է այդ պարսպին 7-րդ դարում։ Նա նշել է, որ Զվարթնոցի շրջակայքում համալիրի կառուցումից հետո մեծ պարիսպ է կառուցվել։ Դա շրջապատվել է բարձր, ամուր պարիսպներով։

Պեղումները հետազոտական բնույթ ունեն, դրանք իրականացվում են նոր տեխնոլոգիաներով։ Հնագետներին հետաքրքրում է Զվարթնոցում գոյություն ունեցող կառույցներից բացի, կա՞ն արդյոք ուրիշները, որոնք դեռևս ուսումնասիրված չեն։ Արշավների թիմին միացած Համբուրգի համալսարանի գեոֆիզիկոս Նիկոլա Բավուտիչը սկանավորել և հողի հաստ շերտի տակ նոր շարվածքներ է փաստագրել։

Կատարել են մագնիտոմետրիկ ուսումնասիրություններ։ 4 հա արդեն սկանավորել են։ Դրանք թույլ են տալիս ընդերքը նկարահանել մինչ ևմեկուկես մետր խորությամբ։ Փաստագրել են և՛ միջնադարյան, և՛ 19-ից 20-րդ դարերին վերագրվող կառույցներ։ Սկանավորման արդյունքում հնավայրից դուրս՝ արևմտյան հատվածում, հողի տակ նշմարվել են նաև այլ կառույցներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կապ ունեն հին Վաղարշապատի հետ։ Սակայն դրանք հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտություն ունեն, ասում են հետազոտողները։

Արշավախումբը նաև գտածոներ են պեղել, մաքրել, տեսակավորել են վերականգնելու նպատակով։ Եղել են բեկորներ։ Այդ գտածողները 9-14-րդ դարերի ընթացքում եղած գտածոներ են։