
Կինոյի տանը կցուցադրվի «Անորա» ֆիլմը
Կինոյի տան Մեծ դահլիճում հոկտեմբերի 30-ին և 31-ին կցուցադրվի «Անորա» ֆիլմը։ Ցուցադրությունը նախաձեռնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է այս տարվա մայիսի 21-ին Կաննի կինոփառաֆոնի ծրագրի շրջանակներում։ Ցուցադրության ավարտից հետո հանդիսատեսը 9 րոպե շարունակ ծափահարել է ֆիլմի ստեղծողներին։
Ֆիլմը պատմում է Էնիի (Անորայի) մասին, որն ամուսնացած է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու։
Շոն Բեյքերի ֆիլմում նկարահանվել են հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանը (Գառնիկի դերում) և Կարեն Կարագուլյանը (Թորոսի դերում)։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնի ժամանակ դարձել է «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր։ «Անորա»-ն նաև գալիք Օսկարի գլխավոր հավակնորդներից է։
Շուշան Ասրյան