
Հայտնի է, թե երբ կբացվի կրկեսը
Երևանի նորակառույց «Տաշիր Արենա» կրկեսը իր դռները կբացի Հայաստանի Անկախության տոնին ընդառաջ կամ դրանից մի քանի օր հետո։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Տաշիր Կապիտալի» գլխավոր տնօրեն և ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ բացումը նախատեսված էր դեռ մինչև պետության կողմից կրկեսը պետականացնելու գործընթացի մեկնարկը։ Արդեն հայտնի է, որ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեն դատարան է դիմել՝ կրկեսի շենքն ու հողատարածքը բռնագանձելու պահանջով։
Կարապետյանը շեշտեց, որ «Տաշիր»-ը կրկեսի վրա նախատեսվածից վեց անգամ ավելի ներդրում է կատարել՝ 500 հազար դոլարի փոխարեն մոտ 30 միլիոն։
Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին են մոտ. հուլիսի 29-ին Երևան են ժամանել 150 արտիստներ, որոնք աշնանը կմեկնարկեն «Տաշիր Արենայի» առաջին խաղաշրջանը։ Նոր կրկեսի շենքը 8 հարկ ունի, իսկ դահլիճում տեղավորվում է ավելի քան 2,300 հանդիսատես։