ՀայաստանՄշակույթ

Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ կներկայացվեն Լուվրի ցուցանմուշներ

Սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի միջնադարյան քրիստոնեությանը նվիրված բացառիկ ցուցադրություն։ Այն կազմակերպվում է Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ և կտևի վեց ամիս։ Ցուցադրության շրջանակում առաջին անգամ հանրությանը կներկայացվեն եզակի ցուցանմուշներ։

Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը նաև հիշեցրել է, որ նախորդ ուսումնական տարին հռչակվել էր մշակութային կրթության տարի, որի ընթացքում իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ:

Սեդա Մարտոյան