ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի նվազում, Կառավարությունը՝ աճ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական աճը միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կնվազի՝ հասնելով մինչև տարեկան 4,5 տոկոսի։
Հիմնադրամը Հայաստանից կայուն տնտեսական աճ է ակնկալում. 2024 թվականի արդյունքներով՝ 6%, իսկ 2025 թվականին՝ 5%, Կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշից ցածր գնաճի դեպքում (3+/- 1 տոկոս):
2025 թվականին բյուջեի դեֆիցիտը կավելացվի ՀՆԱ-ի մինչև 5,5%-ը՝ կապիտալ ծախսերի իրականացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար։ Մինչև 2026 թվականը դեֆիցիտը նախատեսվում է կրճատել։
Չնայած ԱՄՀ-ի զեկույցին՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմեբերին՝ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում, հայտարարել էր, որ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6,5 տոկոսով։ Կանխատեսվում է, որ 2024 թվականին ՀՆԱ-ի աճը կլինի 6 տոկոս։ 190 երկրների շրջանում Հայաստանը 17-րդը կլինի։ Կառավարությունը կանխատեսմամբ տարեվերջին տնտեսական աճը կկազմի 5.8 տոկոս:
2025-ին բյուջեի դեֆիցիտը կավելացնեն աջակցության ծրագրեր իրականացնելու համար, սակայն 2026-ին դեֆիցիտը կրկին կկրճատվի։