Դեկտեմբերի 19-ից Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը
Դեկտեմբերի 19-ից Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը։ Սրա մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Նոյեմբերի 30-ին հայտնի էր դարձել, որ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Պատճառն այն էր, որ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր էին գրավել։
Դեկտեմբերի 8-ից Դամասկոսում Հայաստանի դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսը աշխատանքն իրականացնում էին Բեյրութից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Սիրիան անցավ ընդդիմադիրների վերահսկողության տակ։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ որոշեց հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը։