Առնվազն մեկ տարվա նախադպրոցական կրթությունը պետք է դառնա պարտադիր․ Ժաննա Անդրեասյան
Հայաստանում վերջին ժամանակներում մեծ ուշադրություն են դարձնում մանկապարտեզներին։ Կառավարության որոշմամբ՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել, վերակառուցել և նորոգել 500 մանկապարտեզ։ Ըստ Ժաննա Անդրեասյանի արդեն 195 մանկապարտեզներում ավարտվել աշխատանքները։
«Պետական ֆինանսների II ուսումնասիրություն (PFR II), հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարելավում» խորագրով Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ Ժաննա Անդրեասյանը նաև նոր ծրագրերի մասին է խոսել։ Նա հայտարարել է, որ առնվազն մեկ տարվանախադպրոցական կրթությունը պետք է դառնա պարտադիր և այդ ուղղությամբ քայլեր արդեն մշակվում են։ Սա նշանակում է, որ մինչև դպրոց գնալը երեխաները արդեն գոնե մեկ տարի պետք է հաճախեն մանկապարտեզ։
Ամբողջ աշխարհում նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ մեծ շեշտադրում է արվում, քանի որ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս՝ որքան վաղ ենք սկսում երեխայի կրթությունը, այնքան ավելի լավ արդյունքներ ենք գրանցում հետագա փուլերում: Կառավարության համար սա շատ կարևոր առաջնահերթություն է, որն ամրագրված է նաև ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրում, — նշել է Անդրեասյանը։
Սակայն Հայաստանի սահմանամերձ մի շարք բնակավայրերում դպրոցների պակաս կա։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ շրջաններում երեխաները քիչ են։ Ըստ այդմ՝ որոծվել է նաև պիլոտային ծրագիր իրականացնել։ Ըստ դրա՝ երեխաների թվով ֆինանսավորում է հատկացվելու, որպեսզի անհատները իրենց նախաձեռնությամբ կազմակերպեն այդ ծառայությունը՝ հետևելով որոշ չափորոշիչների։