ԱշխարհՔաղաքականություն

Սալոմե Զուրաբիշվիլին խնդրել է Եվրամիությանը նոր ընտրություններ անցկացնելու համար ճնշել իշխող ուժին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր դիմել է Եվրամիությանը՝ խնդրանքով, որ ճնշում գործադրեն Վրաստանի կառավարության վրա։ Նա ցանկանում է, որ երկրում նոր ընտրություններ տեղի ունենան։

Վրաստանում երկու շաբաթից ավելի է, ինչ մարդիկ բողոքի ակցիաներ են կազմակերպում Թբիլիսիում։ Նրանք դեմ են երկրում տեղի ունեցած ընտրություններին։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, թե Վրաստանը դադարեցնում է Եվրամիության անդամակցության հարցը

Ցույցերը նոր թափ ստացան, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշեց դադարեցնել Եվրամիության անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն զգուշացրել է, որ «օրենքի ցանկացած խախտում կպատժվի օրենքի ողջ խստությամբ»։ Նա հավելել է, որ երկիրը շարունակելու է եվրաինտեգրման ճանապարհը, սակայն հրաժարվել է «խայտառակ և վիրավորական շանտաժից», որը խոչընդոտում էր այս գործընթացին։