ՀայաստանՍպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա հունվարին

Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը հայտնի կդառնա հունվարին։ Սրա մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ասել է ՀՖՖ 25-րդ հերթական ժողովի ընթացքում։ Նախագահը հայտնել է, որ հիմա ֆեդերացիան բանակցում է մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ։

Ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը նախորդ ամիս հայտարարել էր, որ հավաքականի գլխավոր մարզչի դերում ցանկանում են տեսնել արտերկրացի մարզչի։ Քննարկվում էր Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, իսպանացի Ռաուլի տարբերակը, ով այս պահին մարզում է «Ռեալի» երիտասարդական թիմը։

Հավաքականը վերջին 5 տարվա ընթացքում երրորդ մարզչին հեռացրեց գլխավոր մարզչի պաշտոնից (Աբրահամ Խաշմանյան (2020 թ․), (Խոակին Կապարոս (2022 թ․), Ալեքսանդր Պետրակով (2024 թ․))։ Ազգերի լիգայի C դիվիզիոնի D ենթախմբի 4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց Հայաստանի հավաքականից։ Ուկրաինացի մասնագետը Հայաստանի հավաքականի ղեկին անցկացրել էր 18 հանդիպում, որից հաղթանակով է ավարտել 4-ը։ Հաղթանակներից մեկը ընկերական հանդիպման շրջանակներում էր Ղազախստանի դեմ (2։1)։ Իր գլխավորությամբ հավաքականը 4 հանդիպում ոչ-ոքիով է ավարտել, որից մեկը ևս ընկերական խաղի շրջանակում էր Կիպրոսի դեմ (2:2): Մնացած 10 հանդիպումներն ավարտվել են պարտությամբ։