Վարորդական քննությունից կտրվելու դեպքում հնարավոր կլինի վճարովի տարբերակով արագ վերահանձնել
2025 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նոր կարգ, որը վարորդական քննությունից կտրված անձանց թույլ կտա ավելի արագ վերահանձնել այն՝ վճարելով լրացուցիչ գումար։
Ըստ այդմ՝ առաջարկում ենք 1-ին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննություն հանձնելու հնարավորություն: Այն կկազմի 45 հազար ՀՀ դրամ: Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե անձը ոչ թե հաջորդ օրը ցանկություն ունի քննություն հանձնելու, այլ 3-րդ օրը, ապա այս դեպքում անձը կրկին՝ էքստրավճարի տրամաբանության մեջ, ևս 30 հազար դրամ վճարելու պայմանով, կարող է ավելի սեղմ ժամկետում հանձնել քննությունը:
Այս լրացուցիչ ծառայությունը կամավոր է։ Ով չի ցանկանում վճարել, կարող է օգտվել սովորական՝ անվճար տարբերակից՝ 7 օր անց քննությունը վերահանձնելու իրավունքով։
Կա նաև 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում վերահանձնման հնարավորություն: Այս դեպքում օրենսդրությունը սահմանում է, որ ամենասեղմ ժամկետը 1 ամիս անց վերահանձնումն է:
Այստեղ ևս սահամանվել է ժամկետային որոշակի հնարավորություններ․ երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատական ստանալու դեպքում 7-րդ օրը քննությանը մասնակցելու հնարավորություն, և յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ այս դեպքում արդեն 14-րդ օրը, քննության մասնակցելու հնարավորություն
Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: