Բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթության պահանջը կվերանայվի
Հայաստանում նախատեսվում է փոփոխել բժշկական կենտրոնների ղեկավարների նշանակման կանոնները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ օրենքի նոր նախագծով կվերանայվի բժշկական կրթության պարտադիր լինելու պահանջը բժշկական կենտրոնների տնօրենների համար։
Նախարարը նշել է, որ կառավարման բուժական և ֆինանսական գործառույթները պետք է տարանջատվեն, ինչպես դա արվում է մի շարք այլ երկրներում։ Սա, ըստ նրա, թույլ կտա համակարգն աշխատեցնել ավելի արդյունավետ։
Նախագիծն արդեն ներկայացված է և քննարկման փուլում է։
Միևնույն ճեպազրույցում Ավանեսյանն ընդգծել է, որ սուտ են այն տեղեկությունները, թե Արևմտյան երկրները դեղերի փորձարկում են կատարում Հայաստանի բնակչության վրա։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես բժիշկ չէ։ Նա քաղաքացիական իրավունքի մասնագետ է։