Շահագործման է հանձնվել Հայաստանի առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանը
Հայաստանում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանը՝ «Մասրիկ-1»-ը։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի տարածքում՝ Մասրիկի դաշտի կենտրոնական մասում։ Շուրջ 130 հեկտար տարածքի վրա տեղադրվել են 115 հազար արևային վահանակներ և 1597 արևային հետևողական համակարգերի կլաստերներ։ Տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությունը հասնում է մոտ 24 միլիոն կՎտ/ժ-ի։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերությունը ստացել է սակագին և սկսում է էլեկտրաէներգիայի արտադրությունը։
«Մասրիկ-1»-ը ապահովում է Հայաստանի արևային էներգիայի ընդհանուր հզորության մոտ 9%-ը, որը 2025 թվականի մարտի դրությամբ կազմում է 600 մեգավատ։ CMEC ընկերության տվյալներով՝ Հայաստանը արևային էներգիայի զարգացման զգալի ներուժ ունի․ երկրի տարեկան միջին արևային ճառագայթահարումը կազմում է 1720 կՎտժ/մ², ինչը բարձր ցուցանիշ է համաշխարհային մակարդակով։
Կայանն ունակ է տարեկան արտադրել շուրջ 24 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։