Արդյո՞ք Հայաստանը Հնդկաստանից 1,5 միլիարդ դոլարի զենք է գնել
Հայաստանը 2022-2023 թվականներին Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր։ Սրա մասին հայտնի է դարձել Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի «Ռուս-հայկական փոխգործակցությունը ներկայիս փուլում» զեկույցի մեջ։
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում Երևանը մի շարք համաձայնագրեր է ստորագրել հնդկական 214 մմ-անոց Pinaka համակարգերի, 155 մմ-անոց ATAGS հրետանային կայանքների, ZADS հակաօդային պաշտպանության համակարգերի, Akash-1S հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև Konkurs հակատանկային հրթիռային համակարգերի, ականանետների և տարբեր զինամթերքի գնման վերաբերյալ։ Հնդկաստանը, ինչպես սպասվում է, առաջիկայում Հայաստան կուղարկի Akash-NG միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր։
Օգտվելով բաց աղբյուներից՝ 2020 թվականից ի վեր Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել ռազմական տեխնիկա և զինամթերք՝ ընդհանուր առմամբ մոտ 1,2 միլիարդ դոլար արժեքով։ Pinaka հրթիռային համակարգերի և համապատասխան զինամթերքի համարն Հայաստանը վճարել է մոտ 245 միլիոն դոլար։ ATAGS 155 մմ քարշակվող հրետանային համակարգերի համար Հայաստանը վճարել է շուրջ 155.5 միլիոն դոլար։ Ամենամեծ խմբաքականը եղել է Akash-1S հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Հայաստանը պատվիրել է այդ զինամթերքից շուրջ 720 միլիոն դոլարի չափով։ Swathi հակաբատերիային ռադարների և Zen հակադրոնային համակարգերի ձեռքբերման համար պաշտպանության նախարարությունը վճարել է մոտ 80 միլիոն դոլար։
Այս պայմանագրերի արդյունքում Հայաստանը դարձել է Հնդկաստանի խոշորագույն զենքի գնորդը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հայաստանի կողմից Հնդկաստանից գնված զենքի ընդհանուր արժեքը հասել է 600 միլիոն դոլարի՝ մինչև 2025 թվականը։