Մեծամորի տոմակայանը 4,5 ամսով կդադարեցնի աշխատանքը
Հայկական ատոմային էլեկտրակայանը 2026 թվականին մոտ 4,5 ամսով կդադարեցնի աշխատանքը պլանային վերանորոգման համար։ Սրա մասին հայտնել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կայան կատարած այցի ընթացքում։
Վերանորոգման հիմնական ուղղությունը վթարային հովացման համակարգի ամբողջական փոխարինումն է։ Անհրաժեշտ սարքավորումների մատակարարումն իրականացնում է ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը, իսկ աշխատանքներն իրականացնելու է դրա դուստր ձեռնարկություն «Ատոմէներգորեմոնտը»։ Ներկայում կայանում ներգրավված է հինգ ռուս մասնագետ, սակայն վերանորոգման փուլում նրանց թիվը կհասնի շուրջ 200-ի։
Մեծամորի գործող ատոմակայանը, որն արդեն երկար տարիներ է՝ ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի մի զգալի մասը, շահագործվելու է մինչև 2036 թվականը։ Սակայն 2024 թվականից կառավարությունը աշխատանքներ է կատարում նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ։ Տարածքային կառավարման նախարարությունը ուսումնասիրել է տարբեր երկրների՝ ներառյալ Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից արված առաջարկներ։ Սակայն դեռ վերջնական որոշում չկա։ Ըստ նախարարի՝ Հայաստանը պատրաստ է դիտարկել նոր առաջարկներ ևս։