
Շիրակի մարզում եկեղեցիներ են վերանորոգվում
Օգոստոսի 1-ից պետական բյուջեի միջոցներով սկսվել են Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների տեղափոխման աշխատանքները։ Նկարները տեղափոխվում են Շիրակի մարզի Ախուրյանի Ջաջուռ գյուղի Մինաս Ավետիսյանի թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ) Երևանի Կառավարական տնից։ Ներկայումս ընթանում են մոնտաժման և ամրակայման աշխատանքները։ Դրանից հետո թանգարանը կվերաբացվի։ Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարութունից։
Արթիկ քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին (5-րդ դ.) եկեղեցինն այժմ երականգնվում է պետություն-մասնավոր համագործակցության և բարերարի միջոցներով։
Նշվում է նաև, որ մշտադիտարկվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող Սուրբ Գրիգոր եկեղեցու տեխնիկական վիճակը, որի արդյունքում որոշվել է պետական բյուջեի միջոցների հաշվին միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառել նաև այս հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հարցը: