ՀայաստանՄշակույթ

Հայտնի է, թե որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ 2026»-ը

«Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Եզրափակիչ փուլերը նշանակված են մայիսի 12-ին, 14-ին և 16-ին։ Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական էջը։

Վիեննան «Եվրատեսիլը» կհյուրընկալի արդեն երրորդ անգամ։ Առաջին անգամ Ավստրիայի մայրաքաղաքում մրցույթը անցկացրել է դեռևս 1967 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2015-ին։ Երկար տարիներ անց Ավստրիային կրկին բաժին հասավ այդ պատիվը, քանի որ 2025 թվականի մրցույթում հաղթանակ տոնեց հենց այս երկրի ներկայացուցիչը։

Նշենք, որ Հայաստանը ևս մասնակցել էր «Եվրատեսիլ 2025»-ին։ Մեր երկիրը ներկայացրել էր երգիչ Պարգը «Survivor» երգով։ Թեպետ հայկական կատարումը արժանացավ հանդիսատեսի համակրանքին, արդյունքներով Հայաստանը զբաղեցրեց 20-րդ տեղը՝ ընդհանուր 26 մասնակիցների մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կանադահայ ռեփ կատարող և երգիչ bbno$–ը (Ալեքսանդր Լեոն Գումուչյան) ցանկություն է հայտնել՝ ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում։ Նա այդ մասին հայտնել է տիկտոկյան իր միկրոբլոգում;