ՀայաստանՄշակույթ

Ավարտվեց Երևանի գրքի միջազգային փառատոնը. հայտնի են մրցույթի հաղթողները

Սեպտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում եզրափակվեց Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը։ Փառատոնի շրջանակում հայտարարվեցին թե՛ «Սարոյան» միջազգային մրցանակի, թե՛ ազգային գրական մրցույթի հաղթողները։

Ազգային գրական մրցույթի հաղթողներն են՝ Անի Առաքելյանը (Դրամատուրգիա), Մհեր Արշակյանը (Պոեզիա), Կարինե Հայրապետյանը (Մանկապատանեկան գրականություն) և Սոնա Գևորգյանը (Արձակ)։ Առաջին անգամ տրվել է նաև Սարոյանի անվան կարճ արձակի մրցանակը, որին այս տարի ներկայացվել էին 108 գրող 25 երկրից։

Եռօրյա փառատոնին կազմակերպվել են գրքերի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ և վարպետության դասեր, իսկ միջոցառմանը մասնակցել են գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ 

Փառատոնը շարունակվելու է Գյումրիում սեպտեմբերի 28-ին և Կապանում՝ հոկտեմբերի 4-ին։

Սեդա Մարտոյան