
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հնատիպ քարտեզ է ձեռք բերել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները համալրվել են հնատիպ «Երկրային դրախտի քարտեզով», որը ձեռք է բերվել Իսպանիայի Մադրիդ քաղաքում գործող «Galeria Frame» վաճառասրահից։ Քարտեզը ներառում է նաև Հայաստանի տարածքն ու անվանումը։ Վերականգնումից հետո այն կցուցադրվի Սուրբ Էջմիածնի թանգարանների մշտական ցուցադրությունում։
Քարտեզը կազմել է Հայր Անտուան Օգյուստան Կալմեն, փորագրանկարը՝ Պիտեր Ստարկմանը։ Այն տպագրվել է 1729 թվականին և ընդգրկվել «Պատմական, քննադատական, տարեգրական, աշխարհագրական և բառացի Սուրբ Գրքի բառարան՝ հրեական հնությունները պատկերող նկարներով» երկհատոր աշխատության մեջ։
Ինչպես տեղեկացնում են Սուրբ Էջմիածնից, ձեռքբերումը կատարվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ և բարերար Ռոզա Հովհաննիսյանի աջակցությամբ։
Հիշեցնենքմ որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն սեպտեմբերի 15-ին մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում է ունենալու Հռոմի պապ Լևոն 14-րդ հետ։