Շուշան Սարգսյանի մոնոօպերաները ներկայացված են «Գրեմմի»-ի ժամանակակից դասական անվանակարգում
Հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի երկու մոնոօպերաները՝ «Reflections» և «Dialogue», ընդգրկվել են Recording Academy-ի 68-րդ ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում։
Այս առաջադրումը հնարավոր է դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ամերիկյան AFL Music – AFL Productions, LLC ընկերության նախաձեռնությամբ։
Շուշան Սարգսյանը համարվում է իր սերնդի ամենատարբերակված ու տեսլականով կոմպոզիտորներից մեկը։ Նրա նորարարական մոնոօպերաները վերաիմաստավորում են ժանրը՝ համադրելով երաժշտական խորություն և ժամանակակից արտահայտչամիջոցներ, ինչը նրան առանձնացնում է ժամանակակից դասական երաժշտության դաշտում։
