
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կկայանա հուլիսի 13-20-ը
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնը կկայանա հուլիսի 13-20-ը։ Փառատոնը այս տարի ևս անցկացնում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մի շարք գործընկերների աջակցությամբ։
Միջոցառման շրջանակում Հայաստանում կներկայացվեն միջազգային հեղինակություն ունեցող ֆիլմեր և նոր անուններ՝ հատկապես երիտասարդ ռեժիսորների աշխատանքներով։ Կինոփառատոնը կբացի Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկրում» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան նախատեսված է Լոկառնոյի հեղինակավոր փառատոնում։
Միջազգային ժյուրիի նախագահն է մավրիտանացի կինոռեժիսոր Աբդերահման Սիսակոն, որը նաև Կաննի և Սեզարի մրցանակակիր է։ Տարածաշրջանային ժյուրին կղեկավարի ամերիկացի ռեժիսոր Ամիր Նադերին։
Անդամների թվում են Կիրա Կովալենկոն և դերասան Կարեն Կարագուլյանը։
Կինոփառատոնի ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝ միջոցառումը քայլեր է անում միջազգային հավատարմագրման ուղղությամբ։