ԱրցախՄշակույթ

Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին

«Գեղարդ» հիմնադրամը հայտնում է, որ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախում գտնվող հայկական կրոնական հուշարձանները։

Ըստ հիմնադրամի, այս անգամ էլ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է դարձել ադրբեջանական վանդալիզմի թիրախ։ Նախնական տվյալներով՝ եկեղեցու բակում գտնվող խաչքարերից առնվազն մեկը կոտրվել է, պոկվել են սրբապատկերները։

Հիմնադրամը ընդգծում է, որ այս գործողությունները նպատակ ունեն ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը Արցախում։

«Գեղարդի» տվյալներով՝ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային հարթակներում ներկայանում է որպես բազմամշակութային և հանդուրժող պետություն, սակայն իրականում իրականացնում է հայատյաց քաղաքականություն և ջնջվում է հայի հետքը Արցախից։