
«Գոյ» թատրոնում՝ գոյության պայքար
Հոկտեմբերի 28-30-ը «Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը գիշերել էին թատրոնում։ Պատճառը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միանալու կառավարության որոշումն էր։
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը խոսեց, որ թատրոնի մուտքը մարտ ամսից կողպված է։ Թատրոնի գույքը և տարածքը օգտագործվում է Սունդուկյան թատրոնի դերասանների կողմից։
Մեզ առաջարկել են աշխատանքային պայմանագրի փոփոխություն կատարել և դառնալ Սունդուկյան թատրոնի դերասան, բայց մենք դեմ ենք։ Արդյունքում մենք չենք կարողանում մուտք գործել թատրոն։ Ունեցել ենք նաև նստացույց։ Առաջարկել են մեզ տրամադրել «Գոյ» թատրոնի տարածքը՝ վարձակալության հիմունքով, որը կլիներ անկախ թատրոն՝ ՍՊԸ։ Մշակվել էր անկախ թատրոններին աջակցելու ծրագիր։ Ծրագրում ներառված էր ֆինանսավորում և տարածքի հատկացում։ Հետագայում տարածքի հատկացումը կասեցվել է և առաջարկվել միայն ֆինանսական աջակցություն։
Իրավիճակի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ նաև Սունդուկյանի անվան թատրոնի հետ, սակայն հետադարձ կապ չհաստատեցին մեզ հետ։
Ըստ կառավարության Ն-701 որոշման՝ տարածքը հատկացվելու է Սունդուկյանի թատրոնին։ Այժմ փաստաթուղթը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարություն։