ՀայաստանՔաղաքականություն

ԱՊՀ խորհրդի նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը չի միացել որոշ հայտարարությունների

Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանում տեղի ունեցած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում Հայաստանը չի միացել «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիությանը» և «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքներին» վերաբերող հայտարարություններին: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի արդի հարցերի և համագործակցության ձևաչափում փոխգործակցության շուրջ։ Խորհրդակցություններ են անցկացվել նաև արտաքին քաղաքականության պլանավորման, նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի, սպառազինությունների վերահսկման և զինաթափման խնդիրների, տեղեկատվական, ինչպես նաև մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, զբոսաշրջության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության հարցեր։