Երևանում վարձակալությամբ տրվող բնակարանների գները կտրուկ անկում են ապրել
«House Key» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Կարապետ Հովհաննիսյանը հայտնել է, որ Երևանում վարձակալությամբ տրվող բնակարանների գներն անկում են ապրել։ Կարապետյանը նշում է, որ այդ թիվը կազմում է շուրջ 50%։
Հայաստան տեղափոխության ալիքները կանգ են առել, իսկ վարձակալության բնակարանների շուկան լճացման պայմաններում գների կտրուկ անկում է ապրում։ Անցյալ տարի 400 հազար դրամով (1037 դոլար) վարձակալված բնակարանն այժմ 230 հազարով (596 դոլար) չի կարող տրվել։ Ընդհանուր առմամբ, անկումը կարելի է գնահատել մոտավորապես 50%: Ըստ էության, մենք վերադառնում ենք նախկին գներին,- ասել է անշարժ գույքի գործակալության փոխտնօրենը։
Կարապետյանը հավելել է, որ վարձակալությամբ տրվող բնակարանների գները Արաբկիր վարչական շրջանում գրեթե նույնն են մնացել, սակայն նույնսիկ այնտեղ հնարավոր է լինեն մատչելի գներով բնակարաններ։
Բնակարանների շատ սեփականատերեր դեռ չեն հարմարվել շուկայական իրողություններին, որոնք թելադրում են ցածր գներ: Նրանք գումար են ծախսել թանկարժեք վերանորոգման վրա՝ ոգեշնչված զբոսաշրջիկների նոր հոսքից, և այժմ չեն կարողանում հաշտվել իրենց բնակարանները ցածր գնով վարձակալելու մտքի հետ։ Հովհաննիսյանը ենթադրում է, որ ի սկզբանե վարձակալության համար նախատեսված բնակարանների մի մասը կգնա իրացման շուկա։