Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար
Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումների հրավիրված ֆուտբոլիստների անունները։
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Հենրի Ավագյան — «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Հովհաննես Համբարձումյան — «Նոա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան — «Դեբրեցեն» (Հունգարիա)
Լուկաս Սելարայան — «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արթուր Միրանյան — «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)
Սոլոմոն Իմե Ուդո — «Փյունիկ»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան — «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Հայաստանի ազգային ընտրանին Հյուսիսային Մակեդոնիային պարտվելուց հետո հեռացրեց գլխավոր մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին։ Առաջիկա խաղերում հավաքականը կգլխավորի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը։
Հատկանշական է, որ Տիգրան Բարսեղյանը, ով Ալեքսանդր Պետրակովի օրոք սկսեց չհրավիրվել հավաքական, ընդգրկված է հայտացուցակում։ Պետրակովի ու Բարսեղյանի միջև կար տարաձայնություն։ Հավաքական ուկրաինացի մարզչի օրոք սկսեց չհրավիրվել նաև Խորեն Բայրամյանը։ Նա այս հանդիպումների հայտացուցակում ընդգրկված չէ։
Ազգային թիմը նոյեմբերի 14-ին Երևանում կընդունի Ֆարերյան կղզիների ընտրանուն, իսկ նոյեմբերի 17-ին կյուրընկալվի Լատվիային։