ՀայաստանՊատահար

Քննչական կոմիտեն 9 ամսվա ընթացքում բացահայտել է 39,2 մլրդ դրամի գույքային վնաս

2024 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի քննչական կոմիտեն մի շարք քրեական գործերով բացահայտել է 39,2 մլրդ դրամի (մոտ 101 մլն դոլար) գույքային վնաս։

Ավարտված և ընթացքի մեջ գտնվող գործերի շրջանակներում հնարավոր է եղել վերականգնել 34,4 մլրդ դրամը (մոտ 89 մլն դոլար), որից 33,7 մլրդ (մոտ 87 մլն դոլար) վերադարձվել է բյուջե՝ հիմնականում հարկերից խուսափելու հետ կապված գործերով։ 

Համեմատության համար՝ ամբողջ 2023 թվականի ընթացքում փոխհատուցված վնասների ընդհանուր գումարը (պետությանը, անհատներին և կազմակերպություններին) կազմել էր 34,8 մլրդ դրամ (մոտ 90 մլն դոլար)։