ՀայաստանՏնտեսություն

Սևանա լիճ են բաց թողնվել մանրաձկներ

Նոյեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ է բաց թողնվել «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։ Միջոցառման մասնակիցները շրջել են ձկնաբուծարանում, ծանոթացել նորակառույց ավազաններում «Կողակ» ձկնատեսակի պահման պայմաններին։ Տեղում կազմակերպվել էր «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համալիր ծրագիր՝ պահպանելով ժառանգությունը» շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն և քննարկվել ձկնաբուծության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր։

2024 թվականի մայիսին իրականացված միջոցառման արդյունքում լիճ էր բաց թողնվել մոտ 87 հազար մանրաձուկ։ Հաջորդիվ լիճ էր բաց թողնվել ևս 387 հազար «Ամառային իշխանի» և «Գեղարքունի» ենթատեսակների մանրաձկներ։

Միջոցառումը իրականացվել է պետական ծրագրի շրջանակներում՝ Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և զարգացման» հիմնադրամի աջակցությամբ: