Երևանում նորաձևության շաբաթ է
Նոյեմբերի 8-ին մեկնարկել է Երևանի նորաձևության շաբաթ 2024-ի ցուցադրությունները, որոնք կանցկացվեն նոյեմբերի 8-10-ը։ Ցուցադրությունների վայրը Meridian Expo Centre-ն է։
Ցուցադրություններից բացի կլինեն նաև պանելային քննարկումներ։ Ելույթ կունենան նաև միջազգային հյուրեր։ Նրանց շարքում է նորաձևության և դիզայնի ոլորտներում մասնագիտացված գործակալության հիմնադիր Նեմո Մոնտին։
Ցուցադրություններ կիրականացնեն մի շարք հայկական բրենդներ՝ «LOOM Weaving», «SHABEEG», «RAVER», «NIKOLYAN», «THEMIS», «MARIKO», «ARIGA TOROSIAN», «MANUK ALEKSANYAN», «NARNY», «Z.G.EST», «JUST BLACK, «HARMONY», «ZARGARYAN», «ANKASA», «SONCESS», «THE WORKSHOP»:
Նորաձևության շաբաթը կանցկացվի նոյեմբերի 8-10-ը։