ՀայաստանՄշակույթ

«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը

Արդարադատության նախարարությունը փաստել է, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը, ասված է թատրոնի հայտարարության մեջ։

Նոյեմբերի 4-ին` ժամը 11:00-ից, «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

Հոկտեմբերի 28-30-ը «Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը գիշերել էին թատրոնում։ Պատճառը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միանալու կառավարության որոշումն էր։

Ըստ կառավարության Ն-701 որոշման՝ տարածքը հատկացվելու է Սունդուկյանի թատրոնին։ Այժմ փաստաթուղթը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարություն։