ՀայաստանՍոցիալական

Կառավարությունը Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով վնասված մեքենաների համար կփոխհատուցի

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 24-25 տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասված մեքենաների համար կառավարությունը կփոխհատուցի 122․4 միլիոն դրամ։ Որոշումը ընդունվել է սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած կառավարության նիստում։ Գումարը կփոխանցվի տրանսպորտային միջոցների սեփականատերերին։

Լոռու մարզում վնասվել է շուրջ 161 տրանսպորտային միջոց, իսկ Տավուշի մարզում՝ 30։ Դրա համար կառավարությունը կհատկացնի համապատասխանաբար 91․1 և 31․2 միլիոն դրամ։

Կառավարությունը հունիսի 4-ի նիստի ժամանակ որոշել էր ամբողջովին փոխհատուցել աղետից տուժած մարդկանց կորուստները։ Ըստ այդմ՝ բնակավայրերը բաժանվել էին մի քանի խմբերի՝ ըստ տուծածության աստիճանի։ Գույքի փոխհատուցման համար առաջին գոտու յուրաքանչյուր բնակարանին տրվել է 1 մլն 200 հազար, 2-րդ գոտու համար՝ 800 հազար դրամ։

Սաթենիկ Ավետիսյան