Քաղաքականություն

Կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը կվերացվի

Այսօր Սահմանադրական բարեփոխումների խորհրդը քվեարկությամբ հավանություն է տվել կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:

Խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել նոր Սահմանադրություն գրելու՝ վարչապետի որոշմանը։

Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին: Ըստ հոդվածի այդ կետի՝ եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը:

Շուշան Ասրյան