ԱրցախՍոցիալական

Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը դիմել են Միջազգային քրեական դատարան

Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց Գեղամ Ստեփանյանը և Արտակ Բեգլարյանը դիմել են Միջազգային քրեական դատարան՝ մարդկության դեմ հանցագործությունների հայցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը․

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանին և Գեղամ Ստեփանյանին միջազգային դատարանում ներկայացնելու են փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան։

Փաստաթղթի մեջ ներկայացվել է Արցախի հիմնախնդիրը, տեղեկություններ են տրվել արցախյան պատերազմների, էթնիկ զտումների, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական գործիչների մասին։

Սաթենիկ Ավետիսյան