Սոցցանցերում անհայտ անձինք ոստիկանության անունից գումար են պահանջում
Սոցիալական ցանցերում ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։ Ոստիկանությունը հայտնում է, որ դա կեղծ տեղեկատվություն է:
Ոստիկանությունը հորդորում է անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ խաբեության զոհ դառնալուց՝ անհապաղ դիմել ոստիկանություն:
Շուշան Ասրյան
