Տնտեսություն

Սևանա լճի մակարդակը օգոստոսի դրությամբ 21սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից

Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմել է է 1900․66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․45մ-ից։ Սևանա լճի հիդրոլոգիական տվյալները ներկայացվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն EU4SEVAN ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստին։

Նիստին քննարկվել է ծրագրի իրականացման առաջընթացն ու ռազմավարական խնդիրները։

Նիստին ներկա էին նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ Միջազգային համագործակցության պատասխանատու Զուզանա Սորոցինովան և այլք։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրին քննարկվեցին ծրագրի ձեռքբերումները, մարտահրավերներն ու խոչընդոտները, ինչպես նաև հետագա աշխատանքի կառավարման և կազմակերպման հայեցակարգը։