Սեպտեմբերի 21-ից կցուցադրվեն Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի մարտի 21-ը։
Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից կցուցադրվի ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, քարից մինչև մետաղ, կավ ու թել։
Շուշան Ասրյան