ՀայաստանՄշակույթ

Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 16-ը Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը՝ երաժիշտի անունը կրող համերագասրահում։ Համերգը նվիրված էր ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 35-ամյակին։ «Յուրաքանչյուր երեխայի համար․ իրավունքների և երազանքների սիմֆոնիա» խորագիրը կրող միջոցառումը կընդգրկի վեց համերգ։

Ելույթ կունենան միջազգային ճանաչում ունեցող մի շարք երաժիշտներ՝ Լեյա Զուն (ջութակ), Կլարա-Ջումի Կանգը (ջութակ) և Սոֆի Քաուերը (թավջութակ)։ Մենահամերգով հանդես կգա իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն։

Կհնչեն Խաչատրյանի, Շոստակովիչի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Դվորժակի, Բարբերի, Սըր Կառլ Ջենքինսի, Բրամսի, Բերգի, Լիստի և Շոպենի հայտնի ստեղծագործությունները։