ԱրցախՄշակույթ

Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ

Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը նախաձեռնել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների հաշվառման նախագիծ:

Առաջին փուլում նախատեսվում է հավաքագրել մայրաքաղաքի տարբեր թաղամասերում տեղադրված ցայտաղբյուրների լուսանկարները և դրանց մասին այլ տեղեկություններ։ Հաջորդ փուլերում ծրագրի շրջանակներում կուսումնասիրվեն արձանները, հարթաքանդակները և այլ կոթողները։

Ծրագրին մասնակցելու համար պետք է սոցիալական ցանցերում հրապարակել լուսանկարները, նշել Shahverdyan Sergey էջը և օգտագործել #monumentsStepanakert հեշթեգը, կամ էլ անձնական նամակի տեսքով ուղարկել նկարները։ Սա հնարավորություն է տալու տեղեկատվություն հավաքագրել հուշարձանների մասին և հանրայնացնել դրանք։