
Կասկադի անավարտ շինարարությունը կշարունակվի
Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցման գործընթացը կշարունակվի։ Հայտարարվել է նախագծի մրցույթ։
Նախագծի ընթացքում նախատեսվում է ներդրումների միջոցով վերակառուցել Կասկադի վերին հատվածը։ Այդ հատվածում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր։ Կստեղծվեն համերգասրահ և ժամանակակից արվեստի նոր թանգարան շուրջ 1000 հոգու համար նախատեսված։
Նախորդ տարվա հոկտեմբերին «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի քվեարկությունն ամփոփվեց։ Նախագիծը ստացել էր 55.6 %-ի հավանություն։ Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի սկզբին հրապարակել էր Կասկադ համալիրի արդիականացման երկու ծրագիր՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։ Քվեարկելու հնարավորություն ունեին միայն Երևանի գրանցում ունեցող քաղաքացիները։
Կակասդի նոր տեսքը վերակառուցման աշխատանքներից հետո այս տեսքը պիտի ունենա։

1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի: 1988-ին երկրաշարժից հետո նախագիծը կասեցվեց։
1990-ականներին «Կասկադում» որևէ աշխատանք չարվեց: Համալիրի վերականգնման համար 2002-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հետ: 2009-ին բարեկարգումն ավարտվեց։ Բացվեց արվեստի կենտրոնը, սակայն «Կասկադը» դեռ անավարտ է: