ՀայաստանՄշակույթ

Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում աշխատողների վարձատրությունը բարձրանալու է մոտ 30%-ով

2025 թվականի հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում աշխատողների վարձատրությունը բարձրանալու է մոտ 30%-ով։ Սրա մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետը հանդիպել է 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրենների և քննարկել ոլորտի զարգացման ուղիները։

Ավինյանը գրել է, որ այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և իրենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը։

Մշակույթի և կրթության ոլորտի առաջընթացը քաղաքապետի համար մնում է առաջնահերթություններից մեկը։