Պարեկները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք

Ոստիկանությունից հաղորդում են, որ փետրվարի 7-ին՝ կեսգիշերն անց, Պարեկային ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան։

Մեքենայի տեսանելի հատվածում պարեկները նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված տարբեր չափերի փաթեթներ։ Վարորդն ու ուղևորը չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, դիմադրություն են ցույց տվել և փորձել են դիմել փախուստի, որի ընթացքում ուղևորը գրպանից դուրս է նետել բյուրեղանման զանգված։

Պարզվել է, որ վարորդը 33-ամյա Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ է, իսկ ուղևորը՝ 34-ամյա Սիսիան քաղաքի բնակիչ։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Երկուսն էլ ձերբակալվել են, իսկ ավտոմեքենայի Համայնքային ոստիկանության Ավանի բաժին տեղափոխված ավտոմեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 391,45 գրամ քաշով 155 փաթեթ։

Մարինա Գրիգորյան