Հալեպի հայ ընտանիքները աջակցություն են ստացել
Հալեպի նահանգապետը հայտարարել է, որ Շեյխ Մաքսուտ և Աշրաֆիե թաղամասերում անվտանգային իրավիճակն աստիճանաբար վերականգնվում է։
Ըստ նահանգապետի՝ քաղաքացիական պաշտպանության, ականազերծման և ներքին անվտանգության մարմինները շարունակում են աշխատանքները՝ անվտանգության ապահովման և տարածքի ապակայունացման ցանկացած փորձ կանխելու ուղղությամբ։
Սիրիահայ օգնության խաչի շրջանային վարչությունը սնունդ է տրամադրել Հալեպում բախումների պատճառով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում ապաստանած հայ ընտանիքներին։
Երեկ ևս Սիրիահայ օգնության խաչի շրջանային վարչությունը, համագործակցելով Սիրիայի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության հետ, Բերիո Հայոց թեմի առաջնորդի ներկայացուցիչ հոգեշնորհ Տեր Արմեն աբեղա Գալաճյանի ուղեկցությամբ, մասնակցել է Հալեպի «Հիլալ» ապաստարանում գտնվող տեղահանվածների համար սննդի մատակարարմանը։
Նշվում է, որ օգնությունը տրամադրվել է ընդհանուր առմամբ 310 հոգու, որոնց թվում եղել են նաև 107 երեխաների համար նախատեսված հատուկ սննդակարգով ուտեստներ։
