ՀայաստանՏնտեսություն

12.9 մլն եվրո դրամաշնորհ կտրվի Հայաստանին միջուկային անվտանգության համար

«Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման մասին» ֆինանսավորման համաձայնագիրը Կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հավանության արժանացավ։ Հայաստանում միջուկային անվտանգության բարելավման համար նախատեսված է 12.9 մլն եվրո տեխնիկական աջակցության 12.9 մլն եվրո։

Ֆինանսավորման հիմնական նպատակներն են ատոմակայանի ինքնագնահատման սթրես-թեստի արդյունքում մշակված միջոցառումների ներդրումը, ծանր վթարի ժամանակ առաջացող և հերմետիկ գոտում կուտակվող ջրածնի պայթյունավտանգությունը, հերմետիկ գոտու քփության բարձրացումը, միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կարողությունների բարձրացումը, ռադիոքիմիական ռեֆերենսային լաբորատորիայի ստեղծումը, ռադիոակտիվ թափոնների պահման կոնտեյներների արտադրության անկախ ներուժի ձևավորումը։

Ծրագրի իրականացումը նշված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում հնարավորություն կտա Հայաստանին ներդնել միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթ, ստեղծել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածք և իրավական դաշտ, որոնք համապատասխանում են ԵՄ-ի պահանջներին, ինչպես նաև հնարավորինս բավարարում են WENRA-ի (Արևմտյան Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորող մարմին) անվտանգության չափանիշներին և կարտացոլեն եվրոպական լավագույն փորձը և միջազգային չափանիշները:

Համաձայնագրի շրջանակում նաև նախատեսվում է իրականացնել ծրագիր, որի նպատակն է զարգացնել Հայաստանի միջուկային կարգավորող մարմնի և տեխնիկական աջակցության կենտրոնի կարողությունները, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի Անվտանգության պարբերական հաշվետվությունը: Նշված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև մատակարարել շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումներ։