Հրդեհ ռեստորանում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 29-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։ Տուժաներ չկան։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը բռնկվել է ռեստորանի առանձնասենյակում՝ մոտ 8 քառ․ մետր տարածքում։
Այրվել են առանձնասենյակի գույքն ու կախովի առաստաղը։