
Ղազախական ցորենը Ադրբեջանով դեպի Հայաստան է գալիս
Հայաստանը շուտով կստանա ղազախական ցորենի առաջին խմբաքանակը, որը կանցնի Ադրբեջանով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Ակտաուից Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծերով ցորենը կհասնի Հայաստան։
Թեմայի մասին առաջինը խոսել էր Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը, որին հաջորդել էին հայկական կողմի մեկնաբանւթյունները։
Այս հնարավորությունը ստեղծվել է Ադրբեջանը կողմից դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու արդյունքում։ Նախարարը ընդգծել է, որ քայլը կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հայաստանի իշխանությունները ողջունել են այս որոշումը՝ նշելով, որ այն կօգնի ոչ միայն առևտրի զարգացմանը, այլև փոխվստահության ամրապնդմանը տարածաշրջանում։
Սակայն հստակ չի նվում, թե այդ ցորենի պաշարները որ երկրի համար են նախատեսված՝ Հայաստանի, Ադրբեջանի տիրրապետության տակ գտնվող Նախիջևանի թե այլ՝ երրորդ երկրի համար։ Մինչ այժմ հայտարարություն չէր տարածվել նաև այն մասին, որ Հայաստանը սկսել է Ադրբեջանի տարածքով առևտրաշրջանառություն իրականացնելել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է հռչակագիր, որով Սյունիքի մարզով բացվելու է ռազմավարական ճանապարհ՝ «Թրամփի ուղի»։ Այն հնարավորություն կտա Ադրբեջանին առևտրային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Այս քայլերը արձանագրվել են նաև արտգործնախարարների մակարդակով՝ ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ՝ որպես խաղաղության նոր էջ տարածաշրջանում։