
Հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները կկարողանան օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձինք կկարողանան օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ՝ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Այս համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում, եթե տարվա ընթացքում կատարած են առողջության կամ կրթության հետ կապված ծախսեր։ Ընդ որում, կրթական ծախսերը կարող են կատարված լինել ինչպես նախադպրոցական, այնպես էլ տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Սակայն քաղաքացիները միաժամանակ չեն կարող օգտվել երկու արտոնությունից։ Միաժամանակյա փոխհատուցումից կարելի է օգտվել միայն այն ժամանակ, եթե կրթական և սոցիալական ծախսերից ստացված սոցիալական ծախսի փոխհատուցման համագումարը չի գերազանցում 100․000 դրամը։
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ապահովագրական ընկերությունից և կրթական հաստատությունից ստացված հաշվարկային փաստաթուղթ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։