
ՀԴՄ կտրոնի վրա սխալ գրված ապրանքի կոդի համար տուգանքի չափը կնվազի
Ազգային ժողովն ընդունեց հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օրինագիծ, ըստ որի՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնի վրա սխալ գրված ապրանքի կոդի համար տուգանքները կիջեցվեն։
Եթե նախկինում սխալ գրված ապրանքի կոդի (ըստ արտաքին տնտեսական գործունեության դասակարգման) տուգանքի չափը կազմում էր 250 000 դրամ, ապա հիմա այն նվազեցվել է՝ հասնելով 50 00 դրամի։
Բացի դա, եթե սխալ կոդը հարկային հետևանքներ չի առաջացնում, այսինքն՝ արդյունքում բիզնեսը չի խուսափում հարկից, առաջին անգամ տուգանքը կփոխարինվի նախազգուշացմամբ, իսկ 1 տարում կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկազմի 50 000 դրամ։
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է: