ՀայաստանՏնտեսություն

Նախատեսվում է Նուբարաշենի խճուղու հարևանությամբ ստեղծել անտառաշերտ

Տեղի է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի մամուլի ասուլիսը։

Լուսինե Ավետիսյանը ներկայացրեց համայքներում բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը։ 2025 թվականի համար 7 մարզեր և Երևանը կստանան գումար բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար։

Սուբվենցիոն ծրագրով Երևան համայքին տրամադրվող գումարով Նուբարաշենի խճուղու հարևանությամբ կստեղծվի անտառաշերտ։

Այս ծրագրերի ֆինանսավորումը իրականացվում է բնապահպանական հարկի գումարներից, որոնք վճարում են խոշոր աղտոտող ընկերությունները։ Այդ գումարները պետական բյուջեից վերադարձվում են համայնքներին՝ բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար։

2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված է 1․1 մլրդ դրամ։

Շուշան Ասրյան