Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանն ԱՄՆ-ի առաջնությունում կիսել են երկրորդ հորիզոնականը
Հոկտեմբերի 10-24-ը Սենթ Լուիսի շախմատային ակումբում տեղի ունեցավ տղամարդկանց և կանանց շախմատի ԱՄՆ-ի առաջնությունները։
Ամերիկայի Միացյալ Նահանգների տղամարդկանց առաջնությունում Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը կիսել են երկրորդ հորիզոնականը։
Կանանց պայքարում Տաթև Աբրահամյանը կիսել է 8-րդ հորիզոնականը։
Սենթ Լուիսում անցկացված շախմատի առաջնությունում 11 հնարավորից Արոնյանն ու Սևյանը վաստակել են 5,5 միավոր։ 5,5-ական միավոր են վաստակել նաև Ռեյ Ռոբսոնը, Լենիեր Դոմինգես Պերեսը, Հանս Նիմանն ու Ավոնդեր Լիանը։ Վաստակած 7 միավորով ԱՄՆ-ի չեմպիոն է դարձել Ֆաբիանո Կարուանան։
Առաջնությունն ուներ 12 մասնակից։ Մրցանակային ֆոնդը 250 հազար դոլար էր։ Արոնյանն ու Սևյանը վաստակեցին 24,667 դոլար, Աբրահամյանը՝ 5,750 դոլար։