ՀայաստանՏնտեսություն

Բազում գյուղում կառուցվել են սառնարաններ

Փամբակ համայնքի Բազում բնակավայրում շահագործման է հանձնվում սառնարանային տնտեսությունը։ Այսուհետ բնակիչները հնարավորություն կունենան պահեստավորել տարվա ընթացքում ստացված բերքը` խուսափելով կորստի վտանգից։ Սառնարանային տնտեսությունը ծառայելու է ինչպես Բազում, այնպես էլ՝ հարակից մյուս բնակավայրերին։

Բազում համայնքի վարչական ղեկավար Արթուր Ծատրյանի խոսքով՝ աառնարանները անցնում են 3 փուլով՝ կառուցման, ուսումնական և շահագործման։ Ներկայումս ավարտվել է կառուցման փուլը։ Տեղի բնակիչները և կոոպերատիվի անդամներն էլ շուտով կսովորեն աշխատել սառնարանների հետ։ Գարնանը արդեն նախատեսվում է սկսել շահագործումը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ բնակիչները իրենց ապրանքները փոքր քանակությամբ տանում են Վանաձոր, կամ էլ տալիս են «Վան ֆուդ» պահածոների գործարանին։ Այս ամենը համակարգելու համար էլ ստեղծվել է սառնարանային ծրագիրը։

Ծրագիրը իրականացվել է «Շեն» բարեգործական հիմնադրամի և «Բազում վիտամիններ» գյուղատնտեսական կոպերատիվի համաֆինանսավորմամբ։