Հայաստանի կանանց հավաքականը ևս երկրորդ հաղթանակը տարավ շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադան։ Մրցումային երկրորդ օրը Հայաստանի կանանց հավաքականը առավելության հասավ Մեքսիկայի հավաքականի նկատմամբ (4-0)։
Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը։ Առաջին տուրում Հայաստանի կանանց ընտրանին հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյի հավաքականին կրկին 4-0 հաշվով։
Երրորդ խաղափուլում մեր ընտրանու մրցակիցը տանտեր Հունգարիայի հավաքականը կլինի։